12:52  ,  31 հուլիսի, 2014

Խամես Ռոդրիգեսը Ֆալկաոյին սպասում է «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսը խոսել է Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի՝ Արքայական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Չեմ կասկածում, որ Ֆալկաոն կկարողանա խաղալ «Ռեալում»: Սակայն ես չեմ այն մարդը, ով պետք է որոշի Ռադամելի ապագան: Ամեն բան կախված է ակումբի նախագահից: Տեղափոխությունն, իրոք, կարող է կայանալ, քանի որ նա որակավորված ու «Ռեալին» համապատասխանող ֆուտբոլիստ է:

Ֆալկաոյի հետ խաղացել եմ 4 տարի: Նա ունի հաղթողի բնավարություն, ինչը պահանջվում է «Ռեալում»,- Խամեսի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալ» տեղափոխվելու համար Ֆալկաոն պատրաստ է նաեւ աշխատավարձի նվազեցման: Ավելի վաղ հաղորդվոմ էր, որ մադրիդցիները մեկ տարով վարձակալելու են ծնկի վիրահատությունից վերականգնվող կոլումբացուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում