12:27  ,  31 հուլիսի, 2014

Էդինսոն Կավանին՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին մեկնաբանել է իր՝ ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերը:

«Չեմ կասկածում, որ մնալու եմ ՊՍԺ-ում: Ինձ հիանալի եմ զգում Փարիզում եւ չեմ ծրագրել փոխել ինչ-որ բան: Սակայն ամեն բան կախված է ոչ միայն ինձանից, այլեւ ՊՍԺ-ի դիրքորոշումից»,- Կավանիի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Հիշեցնենք, որ Կավանին ՊՍԺ-ի հետ չէր մեկնել Հոնկոնգ, իսկ օրեր առաջ փարիզեցիները նրա լուսանկարը հեռացրել էին նոր համազգեստի շնորհանդեսից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում