13:30  ,  31 հուլիսի, 2014

Խոսեպ Գվարդիոլան չի կասկածում մրցաշրջանի հաջող լինելուն

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է նոր մրցաշրջանից սպասելիքների մասին:

«Վստահ եմ՝ «Բավարիային» սպասվում է հաջող մրցաշրջան: Սա առաջին դեպքը չէ, երբ թիմը նոր մրցաշրջանին նախապատրաստվում է աշխարհի առաջնությունից հետո: Ես կլուծեմ այդ հարցը: Մենք խաղադաշտ ենք դուրս գալիս ոչ միայն սեփական հաճույքի համար, այլ՝ երկրպագուներին ուրախացնելու»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բավարիան» Գվարդիոլայի գլխավորությամբ դարձավ Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաեւ նվաճեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում