12:10  ,  31 հուլիսի, 2014

Մոուրինյո. Լուկակուն երաշխիքներ էր պահանջում

Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունն անգլիական «Էվերտոն»:

«Լուկակուն մոտիվացիայի պակաս ուներ հիմնական կազմում տեղ ունենալու համար պայքարելու գործում: Նա ցանկանում էր խաղալ «Չելսիում»՝ երաշխավարված լինելով, որ կանոնավոր դուրս է գալու խաղադաշտ, սակայն մենք չկարողացանք խոստանալ դա: Այդ պատճառով Ռոմելուն որոշեց լքել թիմը: Կարեւոր է, որ ֆուտբոլիստը գոհ լինի իր կարգավիճակից: Կարծում եմ՝ այս դեպքում «Էվերտոնը» հիանալի տարբերակ էր նրա համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստին գնելու համար «Էվերտոնը» վճարել էր 28 միլիոն ֆունտ ստերլինգ՝ իրականացնելով ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս լիվերպուլյան ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում