11:53  ,  31 հուլիսի, 2014

Յակուբ Բլաշչիկովսկին խաղադաշտ կվերադառնա մրցաշրջանի սկզբնամասում

Դորտմունդի «Բորուսիայի» լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկու ապաքինումն ընթանում է նախատեսվածի պես:

Bild-ի համաձայն՝ Լեհաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա նոր մրցաշրջանի սկզբնամասում: Բլաշչիկովսկին ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք էր ստացել հունվարին կայացած «Աուգսբուրգի» դեմ խաղում:

Բունդեսլիգայում «Բորուսիան» առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 23-ին՝ մրցելով Լեւերկուզենի «Բայերի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս