11:33  ,  31 հուլիսի, 2014

Սկոլարին չի կարողանում մոռանալ Գերմանիայից 1:7 հաշվով կրած պարտությունը

Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հիշել է գերմանացիներից ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչում 1:7 հաշվով պարտությունը: 65-ամյա Սկոլարիին պաշտոնապես ներկայացվել է բրազիլական «Գրեմիոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում՝ մասնակցելով ասուլիսի:

«Արդեն 2 անգամ աշխատել եմ «Գրեմիոյում» եւ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել ակումբի ղեկավարության եւ ֆանատների հետ: Կարծում եմ՝ հիմա վերադառնալու ամենաճիշտ պահն է: Ինձ հարկավոր է, որ հավատան ու վստահեն իմ ուժերին: Գիտեմ, որ ֆուտբոլիստներն ու երկրպագուներն իմ կողմից են:

Իհարկե, միշտ կհիշեմ Բրազիլիայի հավաքականում փորձը, հատկապես՝ գերմանացիներից կրած պարտությունը: Սակայն մեկ խաղի արդյունքը ոչ ոքի իրավունք չի տալիս ասել, որ ես վատ եմ աշխատել»,- Սկոլարիի խոսքը մեջբերում է «Գրեմիոյի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում