10:47  ,  31 հուլիսի, 2014

Նեյմարի հորը կանչել են դատարան

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը դատարանում ցուցմունք կտա իր որդու՝ բրազիլական «Սանթոսից» կատալոնական ակումբ տրանսֆերի վերաբերյալ, գրում է Marca-ն:

Դատավարությունը կկայանա հոկտեմբերի 1-ին: Դատարանը Նեյմարի հորը խնդրել է ներկայացնել որդու տրանսֆերի փաստաթղթերը: Դատարան կներկայանա նաեւ «Բարսելոնայի» ֆինանսական տնօրեն Հեկտոր Ալմելան, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ու փոխնախագահ Խավյեր Ֆաուսը:

Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերը պաշտոնապես կազմել էր 57 միլիոն եվրո, որից ընդամենը 17 միլիոնն էր բաժին հասել «Սանթոսին»: Մնացած 40 միլիոնը ստացել էր Նեյմարների ընտանիքին պատկանող ընկերությունը: Այդ տրանսֆերի պատճառով հրաժարական էր տվել «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս