10:30  ,  31 հուլիսի, 2014

«Ռեալը» կբարձրացնի Բենզեմայի աշխատավարձը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման մինչեւ 2018-ը կերկարաձգի Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագիրը, գրում է «El Confidencial»-ը:

Նոր պայմանագրով՝ 26-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 7 միլիոն եվրո: Այժմ ֆրանսիացին Արքայական ակումբում ստանում է տարեկան 4.5 միլիոն եվրո:

Բենզեման 2009-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում մասնակցել է Իսպանիայի նախորդ առաջնության 35 խաղի՝ խփելով 17 գոլ: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության 5 խաղերում նա աչքի ընկավ 3 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում