09:50  ,  31 հուլիսի, 2014

Copa Euroamericana. «Աթլետիկոյի» ու «Ֆիորենտինայի» պարտությունները

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» Copa Euroamericana ընկերական մրցաշարում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է մեքսիկական «Ամերիկային»: Հանդիպման հիմնական ժամանակում դարպասի գրավումներ չեն արձանագրվել: «Ամերիկան» 11 մետրանոցներով հաղթել է 3:2 հաշվով: Խաղը տեղի է ունեցել Մեքսիկայում:

Իտալական «Ֆիորենտինան» իր հերթին 1:2 հաշվով պարտվել է բրազիլական «Պալմեյրասին»:

Copa Euroamericana

«Ամերիկա» (Մեքսիկա) – «Աթլետիկո» (Իսպանիա) – 0:0 (11 մետրանոցներով՝ 3:2) 

«Պալմեյրաս» (Բրազիլիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 2:1

Վիկտոր Լուիս, 14, Լեոնարդո, 36 – Ջուզեպե Ռոսի, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում