00:50  ,  31 հուլիսի, 2014

Չեմպիոնների լիգա. Օրվա արդյունքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հուլիսի 30-ին կայացան որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները։

Ղազախական «Ակտոբեն», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը եւ Մարկոս Պիզելին, 2։2 հաշվով է ավարտել ռումինական «Ստյաուայի» հետ տնային խաղը։

Հիշեցնենք, որ Պիզելին դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ Արզումանյանի գոլը փրկել էր ղազախական ակումբին պարտությունից։

Որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղեր

«Ակտոբե» (Ղազախստան) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 2։2

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2։1

ԱԷԼ (Կիպրոս) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1։0

«Դնեպր» (Ուկրաինա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0։0

ՀԻԿ (Ֆինլանդիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 2։2

«Գրասհոպերս» (Շվեյցարիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 0։2

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1։2

«Լուդոգորեց» (Բուլղարիա)  - «Պարտիզան» (Սերբիա)՝ 0։0

«Ստանդարտ» (Բելգիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 0։0

«Օլբորգ» (Դանիա) - «Դինամո» (Խորվաթիա, Զագրեբ)՝ 0։1

«Մարիբոր» (Սլովենիա) - «Մաքաբի» (Իսրայել, Թել Ավիվ)՝ 1։0

«Լեգիա» (Լեհաստան) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4։1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում