00:28  ,  31 հուլիսի, 2014

«Էվերտոնը» «Չելսիից» գնեց Ռոմելու Լուկակուի տրանսֆերը (ֆոտո)

Անգլիական «Էվերտոնը» Լոնդոնի «Չելսիից» 28 միլիոն ֆունտ ստերլինգով գնեց Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը, հաղորդում է անգլիական ակումբի թվիթերյանը էջը։

Այսպիսով, 21-ամյա ֆուտբոլիստը դարձավ «Էվերտոնի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը։ Բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարով։ Լուկակուն հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի մեծ մասը բելգիացին անցկացրել է «Էվերտոնում», որի կազմում խփել է 15 գնդակ եւ կատարել 5 գոլային փոխանցում։

«Эвертон» купил у «Челси» Лукаку за £ 28 млн

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում