23:38  ,  30 հուլիսի, 2014

Սեսկ Ֆաբրեգասի առաջին գոլը «Չելսիում»

Լոնդոնի «Չելսին» հուլիսի 30-ին ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթել է հոլանդական «Վիտեսին»:

Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում մեկական գոլի հեղինակ են դարձել եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, իսպանացի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը եւ սերբ Նեմանյա Մատիչը։ Այս գոլն առաջինն էր Ֆաբրեգասի համար «Չելսիի» կազմում։

Ընկերական խաղ

«Վիտես» (Հոլանդիա) – «Չելսի» (Անգլիա) -1:3

Ուրոշ Ջյուրջեւիչ, 89 – Մոհամեդ Սալահ, 4, Սեսկ Ֆաբրեգաս, 24, Նեմանյա Մատիչ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում