23:17  ,  30 հուլիսի, 2014

Մեսին՝ Գրոնդոնայի մահվան մասին. Շատ տխուր օր է ֆուտբոլի, Արգենտինայի եւ ինձ համար (ֆոտո)

Հուլիսի 30-ին մահացել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան։ 82-ամյա Գրոնդոնան մահացել է սրտի կաթվածից։ ԱՖՖ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լուիս Սեգուրան, ով հանդիսանում էր Գրոնդոնայի տեղակալը, հաղորդում է Infobae-ն։

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան 7-օրյա սուգ է հայտարարել եւ դադարեցրել ֆուտբոլային գործունեություն մեկ շաբաթվա ընթացքում՝ հետաձգելով առաջնության խաղերը։ Դրանք կկայանան օգոստոսի 8-ին։

«Շատ տխուր օր է ֆուտբոլի, ամբողջ Արգենտինայի եւ ինձ համար։ AFA-ի նախագահ Խուլիո Գրոնդոնան հեռացել է մեզանից։ Ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր ընկերներին եւ մտերիմներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը տեղադրել է նաեւ Գրոնդոնի հետ լուսանկարը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում