23:02  ,  30 հուլիսի, 2014

Ռոբերտ Արզումանյան. Չէինք ակնկալում նման արդյունք

Այսպիսի արդյունք չէինք ակնկալում։ Ավելի լավ էինք խաղում, հատկապես՝ առաջին խաղակեսում, ասել է ղազախական «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը՝ մեկնաբանելով ռումինական «Ստյաուայի» հետ առաջին հանդիպումը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։

«Ունեինք պահեր, կիսապահեր, սակայն չկային գոլեր։ Բաց թողեցինք ոչ պարտադիր գոլեր։ Հույս ունենք, որ պատասխան խաղում կկարողանանք հաղթել։ Չեմ կարծում, որ մրցակցի երկրպագուների աջակցությունը կխանգարի մեզ։ «Ակտոբեում» հանդես են գալիս փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր սովոր են ցանկացած ընդունելության։

Տանը խաղալ հեշտ է, սակայն լինում է նաեւ հակառակը։ Նման իրավիճակի ականատես եմ եղել հավաքականում։ Այդ պատճառով Բուխարեստում խաղալու ենք միայն հաղթանակի համար։ Հույս ունեմ, որ դա մեզ կհաջողվի»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sports.kz-ն։

Հիշեցնենք, որ Արզումանյանի գոլը փրկել էր «Ակտոբեին» պարտությունից։ Գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում