22:31  ,  30 հուլիսի, 2014

Մոյեսը չի պատժվի բարում տեղի ունեցած ծեծկռտուքի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» նախկին գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը չի պատժվի մայիսի 22-ին Լանկշիրի բարերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով, հաղորդում է BBC-ն։

51-ամյա մասնագետը մեղադրվում էր այցելուներից մեկի վրա հարձակվելու մեջ։ 23-ամյա տղան խուսափել է վնասվածքներից, նրան նույնիսկ պետք չի եղել բժիշկների օգնությունը։

Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ շոտլանդացի մասնագետն արժանի չէ պատժի կամ ձերբակալության։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում