21:28  ,  30 հուլիսի, 2014

Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել «Նապոլի»

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է կարիերան շարունակել իտալական «Նապոլիում», հաղորդում է Football Italia-ն։

34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի նախաձեռնողն է իտալական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռոնալդինյոն հեռացավ բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյից»։ Նա մի քանի առաջարկ ունի անգլիական եւ ասիական ակումբներից։ 2005 թվականին Ռոնալդինյոն արժանացել էր «Ոսկե գնդակին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս