21:10  ,  30 հուլիսի, 2014

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հոսպիտալացվել է

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան սրտի կաթված ստանալուց հետո հոսպիտալացվել է, տեղեկացնում է canchallena.lanacion.com-ը։

82-ամյա Գրոնդոնան հիվանդանոցում կմնա նվազագույնը երկու օր։ Բժիշկները հետազոտություններ են կատարում։ Ֆեդերացիայում պնդում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Գրոնդոնան Արգենտինայի ֆեդերացիան ղեկավարում է 1979 թվականից։

Հուլիսի 30-ին նա պետք է ներկա լիներ մամուլի ասուլիսին, որի ժամանակ պաշտոնապես կհայտարարվեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի հեռանալու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում