20:09  ,  30 հուլիսի, 2014

Զայրացած Վան Գալը բղավել է չորրորդ մրցավարի վրա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ տուրի՝ Միլանի «Ինտերի» հետ հանդիպման ժամանակ բղավել է չորրորդ մրցավարի վրա։

Հոլանդացի մասնագետը 82-րդ րոպեին մոտեցել է չորրորդ մրցավարին եւ նրան ասել. «Ամեն ինչ մեր դեմ է, ամեն ինչ»։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է մրցակցին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում