19:28  ,  30 հուլիսի, 2014

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. Ռոյսը Դորտմունդի զավակն է

Ռոյսը Դորտմունդի զավակն է։ Նրա սիրտը պատկանում է ակումբին, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանց-Յոահիմ Վատցկեն՝ խոսելով Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի մասին։

«Հույս ունենք, որ նա կդառնա ոչ միայն «Բորուսիայի», այլեւ ամբողջ քաղաքի լեգենդը։ Իսկ կարիերայի վերջում կհիշի թիմի հետ կապված ամենավառ իրադարձությունները։ Մարկոն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Նա արագ է, տեխնիկապես լավ պատրաստված, խելացի եւ հանդիսանում է «Բորուսիայի» իսկական առաջատարը»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», կատալոնական «Բարսելոնան» ու Մյունխենի «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում