18:27  ,  30 հուլիսի, 2014

Կեյտան՝ Պեպեի ձեռքը չսեղմելու եւ նրա վրա ջրի շիշը նետելու մասին

Իտալական «Ռոմայի» եւ Մալիի հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտան բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղի ժամանակ հրաժարվել սեղմել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեի ձեռքը, ինչպես նաեւ ջրի շիշ նետել նրա վրա։

«Նա ինձ կապիկ էր անվանում 2011 թվականին կայացած «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի ժամանակ։ Չսեղմեցի նրա ձեռքը։ Նա թքեց ինձ վրա, եւ ես Պեպեի վրա նետեցի շիշը։ Ներողություն եմ խնդրում կատարվածի համար»,- գրել է Կեյտան թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում իտալական ակումբը հաղթել է 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում