18:48  ,  30 հուլիսի, 2014

«Բավարիան» ցանկանում է Խեդիրային ձեռք բերել անվճար

Մյունխենի «Բավարիան» խնդրել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրային չերկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, տեղեկացնում է Sports Mole-ը։

Ամռանը 27-ամյա ֆուտբոլիստը մոտ էր Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն անգլիական ակումբը չի ցանկացել բավարարել կիսապաշտպանի ֆինանսական մեծ պահանջները։

Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է Խեդիրային առաջարկել շահավետ պայմանագիր, սակայն միայն այն դեպքում, եթե նա դառնա ազատ գործակալ։ Արքայական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2015 թվականի ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս