18:10  ,  30 հուլիսի, 2014

«Ակտոբե» - «Ստյաուա». Արզումանյանը եւ Պիզելին տանտերերի մեկնարկային կազմում են

Հուլիսի 30-ին կմեկնարկեն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները։

Ղազախական «Ակտոբեն» սեփական խաղադաշտում կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ։ Հայտնի է ղազախական ակումբի մեկնարկային կազմը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը եւ Մարկոս Պիզելին խաղադաշտ դուրս կգան առաջին րոպեից։ 

«Ակտոբե». Սիդելնիկով, Մուլդարով, Միրոշիչենկո, Արզումանյան, Անդերսոն, Ցարիկաեւ, Պիզելի, Խայրուլին, Կորոբկին, Դանիել Նեկո, Անտոնով։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։ Պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում