17:25  ,  30 հուլիսի, 2014

«Բարսելոնան» հրաժարվել է Դանիել Ագերին ձեռք բերելու մտքից

Կատալոնական «Բարսելոնան» այլեւս չի բանակցի անգլիական «Լիվերպուլի» հետ Դանիայի հավաքականի պաշտպան Դանիել Ագերի տրանսֆերի շուրջ, հաղորդում է El Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը չի հետաքրքրվում Ագերի ծառայություններով եւ մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնը հրաժարվել է բանակցել «Բարսելոնայի» հետ 20-ամյա բրազիլացու տրանսֆերի շուրջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում