17:05  ,  30 հուլիսի, 2014

Դավիդ Տրեզեգեն կխաղա Հնդկաստանում

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն կարիերան կշարունակի Հնդկաստանի առաջնությունում:

36-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել հնդկական «Պունա Սիթի» ակումբի հետ, հայտնում է Հնդկաստանի Սուպերլիգայի թվիթերյան էջը: «Պունա Սիթիի» գլխավոր մարզիչն իտալացի Ֆրանկո Կոլոմբան է:

Նախորդ մրցաշրջանում Տրեզեգեն հանդես էր գալիս արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզում»: Հնդկաստանի Սուպերլիգայում այս տարի խաղալու են նաեւ Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպաններ Ռոբեր Պիրեսն ու Ֆրեդի Յունգբերգը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում