16:37  ,  30 հուլիսի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» կունենա նոր ավագ

Գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Կելը որոշել է հրաժարվել Դորտմունդի «Բորուսիայի» ավագի թեւկապից, հաղորդում է ակումբի կայքը:

34-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է թիմի մարզչական շտաբին ու ակումբակիցներին: «Բորուսիայի» նոր ավագի անունը դեռ հայտնի չէ: Յուրգեն Կլոպի թիմի երկրորդ ավագը գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերն է: 

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից հետո Սեբաստիան Կելն ավարտելու է ֆուտբոլային կարիերան: Նա 2001-ից է հանդես գալիս «Բորուսիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում