16:21  ,  30 հուլիսի, 2014

Տոնի Կրոսը կապրի Ֆերնանդո Տորեսի տանը

Մադրիդի «Ռեալի» նորեկ Տոնի Կրոսն Իսպանիայի մայրաքաղաքում կապրի Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսի տանը, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպանը պատրաստվում է վարձակալել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի 4 տներից մեկը: Տան վարձակալության համար Կրոսը կվճարի ամսական 25 հազար եվրո: Այդ թաղամասում գերմանացու հարեւանները կլինեն նրա ակումբակիցներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Քարիմ Բենզեման:

Տան տարածքը 4 հազար քառակուսի մետր է: Այնտեղ կա լողավազան, մի քանի ջակուզի, մարզասրահ, կինոթատրոն, խաղասենյակ եւ ավտոտնակ 10 մեքենաների համար:

Հիշեցնենք, որ Կրոսը 6 տարվա պայմանագիր է կնքել Արքայական ակումբի հետ՝ ստանալով 8 համարի մարզաշապիկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս