16:10  ,  30 հուլիսի, 2014

Մատս Հումելսը չի հեռանա Դորտմունդի «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը բացառել է Գերմանիայի հավաքականի 25-ամյա պաշտպան Մատս Հումելսի տեղափոխությունն այլ ակումբ:

«Այն, որ Հումելսն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից է, մենք գիտեինք մինչեւ աշխարհի առաջնությունը: Մատսը կարող է իր հետեւից տանել թիմին: Նա հիանալի է խաղը կազմակերպելու գործում եւ համարվում է իսկական պրոֆեսիոնալ: Երջանիկ ենք, որ Հումելսն իր ապագան կապել է «Բորուսիայի» հետ՝ առանց պահանջների»,- Ցորկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Մատս Հումելսի ձեռք բերելու համար պայքարում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ կատալոնական «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում