15:44  ,  30 հուլիսի, 2014

Հայաստանի առաջնության առաջին տուրի 2 խաղեր հետաձգվել են

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Փյունիկ» - «Ուլիս» եւ «Շիրակ» - «Բանանց» Հայաստանի 23-րդ առաջնության առաջին տուրի հանդիպումները հետաձգվել են: Պատճառը Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հավաքն է, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հետաձգված խաղերի անցկացման օրերը դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունն օգոստոսի 2-ին մեկնարկելու է «Գանձասար» - «Միկա» խաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս