16:51  ,  30 հուլիսի, 2014

3 սուպերակումբներ կպայքարեն Մարկո Ռոյսի համար

Եվրոպական 3 սուպերակումբներ պայքարում են Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու համար:

Bild-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են գնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», կատալոնական «Բարսելոնան» ու Մյունխենի «Բավարիան»: Գերմանացու կլաուզուլան կազմում է 35 միլիոն եվրո:

Ավելի վաղ Ռոյսը հրաժարվել էր երկարաձգել «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչեւ 2016/2017 մրցաշրջանի ավարտը:

Գերմանիայի նախորդ առաջնություն Մարկո Ռոյսը մասնակցել է 30 խաղ՝ դառնալով 16 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով նա բաց թողեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում