15:27  ,  30 հուլիսի, 2014

Երկրպագուներն ընտրել են Եվրոպայի լավագույն մարզաշապիկը (ֆոտո)

Իտալական «Միլանի» մարզաշապիկը երկրպագուների վարկածով ճանաչվել է 2014/2015 մրցաշրջանի լավագույն համազգեստ, տեղակացնում է ակումբի կայքը:

Երկրպագուներն ընտրել են եվրոպական ակումբների մարզաշապիկների միջեւ: Ամենաշատ ձայներ հավաքել է «Միլանի» երկրորդ՝ սպիտակ համազգեստը: Քվեարկությունն անցկացվել է Soccer Bible կայքում: Երկրորդ տեղը գրավել է իտալական «Ինտերի» տնային մարզաշապիկը, իսկ եռյակը եզրափակել է անգլիական «Էվերտոնի» առաջին համազգեստը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում