14:52  ,  30 հուլիսի, 2014

Գիլերմո Օչոան անձնագրի պատճառով չի կարողանում տեղափոխվել Իսպանիա

Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոայի տեղափոխությունն իսպանական «Մալագա» կարող է ձախողվել քաղաքացիության պատճառով, հաղորդում է La Opinion de Malaga-ն:

Ֆրանսիական «Այաչոյի» նախկին ֆուտբոլիստը 2011-ին Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու հայտ էր ներկայացրել, սակայն մինչեւ օրս չի ստացել պատասխան: 29-ամյա Օչոան դեռ Եվրամիության քաղաքացի չէ, իսկ «Մալագայում» լեգեոնականների համար բոլոր տեղերը զբաղված են: Նշվում է, որ իսպանական ակումբը ցանկանում է վարձավճարով այլ ակումբ ուղարկել պանամացի Ռոբերտո Չենային, որպեսզի Օչոայի տրանսֆերը դառնա հնարավոր:

Հիշեցնենք, որ այժմ Գիլերմո Օչոան ազատ խաղացողի կարգավիճակում է: Հուլիսի 1-ին նրա պայմանագիրն ավարտվել է «Այաչոյի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս