13:25  ,  30 հուլիսի, 2014

«Ռեալ» - «Ռոմա» խաղի ժամանակ ֆանատները ներխուժել են խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» ու Հռոմի «Ռոմայի» միջեւ International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ տուրի խաղը 86-րդ րոպեին դադարեցվել է երկրպագուների պատճառով: Դալասում անցկացված հանդիպման վերջնամասում մի խումբ ֆանատներ ներխուժել են խաղադաշտ:

Երկրպագուներից մեկի ձեռքին եղել է Պաղեստինի դրոշը, իսկ նրանցից մի քանիսը «Ռեալի» մարզաշապիկներով էին եւ փորձում էին մոտենալ Արքայական ակումբի պահեստայինների նստարանին: Ընդհանուր առմամբ, խաղադաշտ ներխուժել են մոտ 30 ֆանատներ:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ֆրանչեսկո Տոտիի գոլի շնորհիվ «Ռոման» նվազագույն հաշվով հաղթել էր «Ռեալին», որը երկրորդ պարտությունը կրեց International Champions Cup-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում