12:59  ,  30 հուլիսի, 2014

Յայա Տուրեն մնում է «Մանչեսթեր Սիթիում»

Կոտ դ՛Իվուարի հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն վերջ է դրել իր՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերին:

«Կայացրել եմ վերջնական որոշում: Ես մտադիր եմ հնարավորինս երկար մնալ «Մանչեսթեր Սիթիում»: Ուրախ եմ թիմին ու մարզիչին միանալու համար: Նախորդ մրցաշրջանը շատ բարդ էր մեզ համար: Առջեւում բարդ առաջնություն է, քանի որ Պրեմյեր լիգայում հայտնվել են ուժեղ նորեկներ: Ինձ լավ եմ զգում, թեեւ վերջին շրջանում ունեի ընտանեկան խնդիրներ: Պետք է պայքարել եւ շարժվել առաջ»,- Տուրեի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի»  կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում