13:11  ,  30 հուլիսի, 2014

Աշխարհի նախկին չեմպիոնը փորձել է ընդհատել Կլիչկոյի մարզումը (ֆոտո)

Ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը փորձել է ընդհատել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մարզումը:

Klitschko-brothers.com-ը գրում է, որ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոնն ուկրաինացի բռնցքմարտիկին կոչ է արել «պարկերի» փոխարեն մենամարտել իսկական չեմպիոնի հետ:

«Ես ընդհանրապես տպավորված չէի Կլիչկոյի մարզումից: Կարծում եմ` կարող եմ դառնալ Վլադիմիրի մարզիչը կամ սպարինգ-մենամարտ անցկացնել նրա հետ այն բանից հետո, երբ կտապալեմ նրան: Նրա կզակին չէր խխանգարի արդիականացումը»,- ասել է Շենոն Բրիգսը:

Հիշեցնենք, որ վերջերս Շենոն Բրիգսը վաղուց է ցանկանում մենամարտել Վլադիմիր Կլիչկոյի հետ: Ավելի վաղ նա մարզման ժամանակ փորձել էր ծեծկռտուք սարքել ուկրաինացու հետ, ինչպես նաեւ մեկ անգամ խոչընդոտել էր նրա ասուլիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում