12:30  ,  30 հուլիսի, 2014

Լիսիցկին սահմանել է հարվածի ռեկորդ (ֆոտո)

Գերմանացի Սաբինա Լիսիցկին սահմանել է թենիսի կանանց մրցաշարերի հարվածի ուժգնության ռեկորդ, հաղորդում է Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) կայքը:

Ռեկորդը գրանցվել է սերբ Անա Իվանովիչի դեմ Ստենֆորդի մրցաշարի առաջին շրջանի մրցախաղում: Լիսիցկու հարվածից հետո գնդակն ընթացել է 210,8 կմ/ժամ արագությամբ: Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկուհի Վինուս Ուիլյամսին, ում հարվածից հետո գնդակը հավաքել էր 207,68 կմ/ժամ արագություն:

Անա Իվանովիչի դեմ մրցախաղում Լիսիցկին 2 սեթում պարտվել է 6:7, 1:6 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում