12:18  ,  30 հուլիսի, 2014

Ջերարդ. Կյանքիս վատագույն ամիսներն էին

Անգլիական «Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդը հիշել է նախորդ առաջնության վերջնամասը, երբ լիվերպուլցիներն Անգլիայի չեմպիոնական տիտղոսը զիջեցին «Մանչեսթեր Սիթիին»:

«Հնարավոր է, որ դրանք կյանքիս 3 վատագույն ամիսներն էին: Այստեղ ավելացնելու ոչինչ չկա, սակայն դա չազդեց իմ վրա: Շարունակում եմ խաղալ ֆուտբոլ, ամեն բան անցյալում է: Այս տարի պետք է պայքարենք չեմպիոնական տիտղոսի համար եւ հնարավորինս լավ հանդես գանք Չեմպիոնների լիգայում: Մեզ սպասվում են կարեւոր խաղեր:

Երբ դու ավագ ես, չես կարող լինել ընկճված ու ճնշված: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ հետեւում է, թե ինչպես եմ ինձ դրսեւորում: Այդ պատճառով պետք է հնարավորինս շուտ ուշքի գամ»,- Ջերարդի խոսքը մեջբերում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ից հետո 34-ամյա կիսապաշտպանն ավարտել էր կարիերան Անգլիայի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում