11:44  ,  30 հուլիսի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները մարզվել են հեծանիվներով (ֆոտո)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Դորտմունդի «Բորուսիան» մարզումներից մեկն անցկացրել է հեծանիվներով:

Մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում Յուրգեն Կլոպի թիմն անցկացրել է 4 ընկերական խաղ, որոնցում Մխիթարյանը խփել է 5-րդ գոլ: Գերմանական «Հեսեն Կասելի», «Օսնաբրյուկի» եւ «Էսենի» դեմ խաղերում Հենրիխն աչքի է ընկել մեկական անգամ, իսկ «Հայդենհայմի» հետ մրցավեճում դարձել է դուբլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով