10:50  ,  30 հուլիսի, 2014

Վան Գալը գեղեցիկ կոմբինացիաներ է բերել «Մանչեսթեր Յունայթեդ» (GIF)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն իտալական «Ինտերի» դեմ International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ տուրի խաղում անցկացրել են գեղեցիկ գրոհ: Գրոհի բոլոր մասնակիցները խաղացել են մեկ հպումով:

Հիշեցնենք, որ խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» միլանցիներին հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով՝ տանելով երկրորդ հաղթանակը: Մեկնարկային տուրում մանչեսթերցիները 3:2 հաշվով հաղթել էին «Ռոմային», իսկ խմբային փուլի վերջին խաղում կմրցեն Մադրիդի «Ռեալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում