10:20  ,  30 հուլիսի, 2014

«Բավարիան» Կրոսին փոխարինող է գտել «Ռեալում»

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրայի ծառայություններով:

Marca-ի համաձայն՝ գերմանացիները պատրաստ են ավելի բարձր աշխատավարձ վճարել 27-ամյա ֆուտբոլիստին: «Բավարիան» Խեդիրային դիտարկում է որպես «Ռեալ» տեղափոխված Տոնի Կրոսին փոխարինող:

Սամի Խեդիրային ձեռք բերելու գլխավոր թեկնածուն Լոնդոնի «Արսենալն» էր, որը վերջերս հրաժարվեց նրա տրանսֆերից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում