09:55  ,  30 հուլիսի, 2014

«Ռեալը» պարտվեց «Ռոմային», 11 մետրանոցները հաջողություն բերեցին «Մանչեսթեր Յունայթեդին»

ԱՄՆ-ում շարունակվող International Champions Cup ընկերական մրցաշարում հուլիսի 29-ին կայացան A խմբի երկրորդ տուրի խաղերը: Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով պարտվեց իտալական «Ռոմային», իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ գտնվեց միլանյան «Ինտերից»: «Ռոմայի» հաղթական գոլը 58-րդ րոպեին խփեց 37-ամյա Ֆրանչեսկո Տոտին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ինտեր» խաղի հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին՝ 0:0: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Նեմանիա Վիդիչը: 

Մեկնարկային տուրում մանչեսթերցիները հաղթել էին «Ռոմային», իսկ Արքայական ակումբը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր «Ինտերին»: Խմբային փուլի վերջին տուրում «Ռեալը» կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Ռոման» կմրցի «Ինտերի» հետ:

International Champions Cup, A խումբ, երկրորդ տուր

«Ռեալ» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0:1

Ֆրանչեսկո Տոտի, 58

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 5:3) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում