00:51  ,  30 հուլիսի, 2014

«Ռեալ» - «Ռոմա». Մադրիդցիներն առաջին անգամ կխաղան ֆուքսիայի գույնի մարզաշապիկով (ֆոտո)

Մադրիդի «Ռեալն» իտալական «Ռոմայի» դեմ International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ տուրի խաղում հանդես կգա ոչ սովորական համազգեստով, փոխանցում է ակումբի թվիթերյան էջը:

Adidas-ի պատրաստած նոր մարզաշապիկը ֆուքսիա ծաղկի գույնի է: 112 տարվա ընթացքում Արքայական ակումբը երբեք չի խաղացել այդ գույնի համազգեստով:

Հուլիսի 30-ին ԱՄՆ-ում կայանալիք «Ռեալ» - «Ռոմա» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 05:15-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել «Ռեալի» մեկնարկային կազմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս