00:33  ,  30 հուլիսի, 2014

Ռոնալդուն մարզվել է «Ռեալի» հետ

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իտալական «Ռոմայի» դեմ International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ տուրի խաղից առաջ մարզվել է Մադրիդի «Ռեալի» կազմում:

Մինչեւ այս ծնկի վնասվածքից վերականգնվող պորտուգալացի հարձակվողը մարզվում էր անհատական ծրագրով: Ռոնալդուն աշխատել է գնդակով՝ մարզվելով թիմի ֆիզիոթերապեւտ Սանտի Լոզանոյի հետ, հայտնում է ակումբի կայքը:

Հուլիսի 30-ին ԱՄՆ-ում կայանալիք «Ռեալ» - «Ռոմա» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 05:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում