00:10  ,  30 հուլիսի, 2014

«Ռեալը» պատրաստվում է եւս մեկ շնորհանդեսի

Մադրիդի «Ռեալն» իր տնային ստադիոն «Սանտիագո Բերնաբեուն» նախապատրաստում է շնորհանդեսի, հաղորդում է Todomercadoweb.es-ը:

Սպասվում է, որ Արքայական ակումբը ներկայացնելու է իսպանական «Լեւանտեի» եւ Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասին: 27-ամյա դարպասապահը 5 տարվա պայմանագիր է կնքելու մադրիդցիների հետ։

Ավելի վաղ «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեուում» անցկարցել էր գերմանացի Տոնի Կրոսի ու կոլումբացի Խամես Ռոդրիգեսի շնորհանդեսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում