23:51  ,  29 հուլիսի, 2014

Ռոնալդինյոն դեմ չէ խաղալ Ռուսաստանում

Բրազիլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն դեմ չէ խաղալ Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է 34-ամյա ֆուտբոլիստի գործակալը՝ Ռոբերտո Ասիսը:

«Ռոնալդինոն ցանկանում է խաղալ: Եթե Ռուսաստանում լինի հետաքրքրիր նախագիծ, նա, իհարկե, հաճույքով կքննարկի դա: Ռուսաստանը հիանալի երկիր է, որտեղ խաղալը կլիներ հետաքրքիր: Դեռ չենք բանակցել ոչ մի երկրի ներկայացուցիչների հետ: Ապագայի հարցում Ռոնալդինյոն կկողմնորոշվի առաջիկայում»,- գործակալի խոսքը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը:

Այժմ Ռոնալդինյոն ազատ գործակալի կարգավիճակում է: Նրա պայմանագիրն ավարտվել է բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» հետ, որի կազմում կիսապաշտպանը խաղում է 2012-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում