23:30  ,  29 հուլիսի, 2014

ՊՍԺ-ն հեռացրել է Կավանիի լուսանկարը

Ֆրանսիայում շարունակվում են ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերը:

Tuttomercatoweb.com-ը գրում է, որ փարիզեցիներն Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի լուսանկարը հեռացրել է նոր համազգեստի շնորհանդեսից: Կավանիի փոխարեն Զլատան Իբրահիմովիչի, Բլեզ Մատյուիդիի, Դավիդ Լուիսի եւ Տիագո Սիլվայի կողքին հայտնվել է Յոան Կաբայի լուսանկարը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կավանին կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա ՊՍԺ-ի հետ չի մեկնել Հոնկոնգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում