20:31  ,  29 հուլիսի, 2014

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը հետաքրքրել է «Ռեալին»

Արգենտինայի հավաքականի եւ Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Լուկաս Բիլիան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության ոլորտում: Այդ մասին հայտնել է 28-ամյա ֆուտբոլիստի գործակալ Էնցո Մոնտեպաոնեն:

«Բելգիայում նա միշտ խաղում էր Չեմպիոնների լիգայում, այդ պատճառով իրեն անհարմար է զգում առանց եվրագավաթների: Երբ ֆուտբոլիստը հաջող է հանդես գալիս աշխարհի առաջնությունում, նրանով սկսում են հետաքրքրվել շատ ակումբներ: Մենք ստացել ենք բազմաթիվ առաջարկներ: «Ռեա՞լ». այո, դա նույնպես ճիշտ է: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- գործակալի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Լուկաս Բիլիան 2013-ին բելգիական «Անդերլեխտից» է տեղափոխվել «Լացիո»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում