Տվերում ավարտին մոտեցող տափօղակով հոկեյի «Իլյա Կովալչուկի գավաթ» մրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը 5։3 հաշվով առավելության հասավ Լիպեցկի «Մոլնիայի» նկատմամբ։
10 խաղից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով 9-րդ տեղում է։ Առաջատարը Նովոսիբիրսկի «Սիբիրն» է՝ 28 միավոր։
Մայիսի 18-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի հոկեյսիտները կմրցեն «Տվերսկիե տիգրի» թիմի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում