20:17  ,  29 հուլիսի, 2014

Արգենտինայում առեւանգել են Կարլոս Տեւեսի հորը

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսի հորն առեւանգել են Արգենտինայում, հաղորդում է L'Equipe-ը:

Խուան Կարլոս Կաբրալին առեւանգել են, երբ նա երթեւեկելիս է եղել իր ավտոմեքենայով: Ավելի ուշ հայտնաբերվել է դատարկ մեքենան:

Արգենտինական մամուլի համաձայն՝ առեւանգողները փրկագին են պահանջել ֆուտբոլիստի հոր համար, իսկ հետաքննիչների վարկածով՝ հանցագործները չեն իմացել, թե ո՞վ է իրենց «զոհը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում