19:21  ,  29 հուլիսի, 2014

Սերբ կիսապաշտպանը կխաղա «Արարատում»

Երեւանի «Արարատը» պաշտոնապես հայտարարել է սերբ կիսապաշտպան Չեդոմիր Տոմչիչի տեղափոխության մասին: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը երեւանյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2014/2015 մրցաշրջանի ավարտը:

Չեդոմիր Տոմչիչը նախկինում հանդես է եկել Սերբիայի «Վոյվոդինա», «Ցեմենտ», «Յավոր» եւ «Ինջիյա» ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում