19:50  ,  29 հուլիսի, 2014

Պոլ Սքոուլզը՝ հեռուստամեկնաբան

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը 4 տարվա պայմանագիր է կնքել բրիտանական մեծ հեռուտաընկերություններից մեկի հետ, հաղորդում է Daily Mail-ը:

39-ամյա անգլիացին կմեկնաբանի Չեմպիոնների լիգայի խաղերը: Սքոուլզը միացել է լրագրողների թիմին, որի կազմում են նաեւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Մայքլ Օուենը, Դեւիդ Ջեյմսը եւ Ստիվ Մակմանամանը:

Պոլ Սքոուլզը կարիերան ավարտել էր 2013-ին: Նախորդ մրցաշրջանում նա աշխատում էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս